«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին.
«Ես միշտ կարծել եմ, որ նրանք պետք է բաց թողնեն Ռոնալդուին, բայց հիմա առանց դրա էլ շատ են խնդիրները: Նրանք ունեն կիսապաշտպանի և կենտրոնական պաշտպանի կարիք: Այս մրցաշրջանում մենք տեսանք, որ, երբ Ռոնալդուն չի խաղում, դա արդեն մեծ պատմություն է դառնում:
Եթե դուք հարձակվողի եք ձեռք բերում, նրանք պետք է համաձայնեն փոխարինել Ռոն ալդուին. եթե դուք ՄՅՈՒ-ի նոր մենեջերն եք, պետք է մտածեք, որ դա ձեզ պետք չէ:
Նրանք այլ խնդիրներ ևս ունեն: Արդյոք «Լիվերպուլը» կվերադարձնի՞ Լուիս Սուարեսին: Ես այդպես չեմ կարծում: ՄՅՈՒ-ն պետք է ստանա Էրլինգ Հոլանդին: Բայց «Սիթին» առաջինը նրան ձեռք կմեկնի: Սա խոսում է այն մասին, որ ՄՅՈՒ-ն շատ փոքր ակումբ է»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: