«Բարսելոնան» մտադիր է թիմում պահել հարձակվող Ուսման Դեմբելեին, որի պայմանագիրը մոտենում է ավարտին: Այս մասին հայտնում է Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն հարձակվողին 17 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել՝ գումարած բոնուսները:
Ֆուտբոլիստը դեռևս չի պատասխանել փարիզյան թիմի առաջարկին: Նշվում է, որ Դեմբելեի համար առաջնային տարբերակը «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելն է, բայց ավելի լավ պայմաններով:
Դեմբելեն 2017 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում նա Պրիմերայի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: