«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովել է թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:
«Այն մարզավիճակում, որում գտնվում է Տիագոն, նա կարող է խաղալ աշխարհի ցանկացած թիմում: Ալկանտարան ոչ միայն կխաղար մեկնարկային կազմում, այլև առաջատար խաղացող կլիներ։
Ալկանտարային պետք է միայն իր մարզավիճակում լինել և խաղի ռիթմը բռնել, այնուհետև նա ցույց կտա այն ամենը, ինչի ընդունակ է: Ակդպես նա բոլորին ցույց է տալիս իր կարգը»,- մեջբերում է գերմանացի մասնագետին BBC-ին։
31-ամյա Ալկանտարան անգլիական թիմին միացել է Մյունխենի «Բավարիայից» 2020 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 33 խաղում իսպանացի կիսապաշտպանը դարձել է 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ալկանտարայի և «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։