«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը հույս է հայտնել, որ Քրիստիան Էրիկսենը կշարունակի հանդես գալ ակումբում։
Դանիացին անգլիական թիմին միացել է այս ձմռանը:
«Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Բայց ես դրական եմ տրամադրված։
Կարծում եմ՝ մենք նրան մեր թիմում պահելու շատ լավ հնարավորություններ ունենք։ Ես գիտեմ, որ նա երջանիկ է այստեղ, նա վայելում է իր ֆուտբոլը։ Պայմանագրի վերաբերյալ որոշում կկայացվի մրցաշրջանի ավարտին»,- մեջբերում է Ֆրանկին BBC-ն: