«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Պրեմիեր լիգայում «Բրենտֆորդի» նկատմամբ իր թիմի ջախջախիչ հաղթանակը (3-0):
«Մենք արժանի էինք հաղթանակի. կարող էինք ևս երկու-երեք գոլ խփել։ Սա այն խաղն է, որը մենք ցանկանում ենք ցույց տալ երկրպագուներին:
Պարզ էր, որ խաղացողները հավաքվել էին, որ նրանք հաճույք էին ստանում միմյանց հետ խաղալուց։ Մենք խաղադաշտում ունեինք երեք կրեատիվ կենտրոնական կիսապաշտպաններ, և դա օգնեց մեզ պահել գնդակը։
Ես շատ ուրախ էի, որ Բրունոն գոլ խփեց, և նրա խաղն այսօր ավելի լավն էր, քան վերջին երկու խաղերում»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հաջորդ տուրում, մայիսի 7-ին, արտագնա խաղում կմրցի «Բրայթոնի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բրայթոնի» հաղթանակը գնահատում է 2,80 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 2,50։