Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան հաջորդ մրցաշրջանից կդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
«Նապոլին» համաձայնեցրել է ֆուտբոլիստի պայմանագրի բոլոր պայմանները: Աղբյուրի փոխանցմամբ, վրացի ֆուտբոլիստն իտալական թիմի շարքերը կհամալրի հաջորդ մրցաշրջանում:
Կվարացխելիան 2022 թվականի մարտի 31-ից հանդես է գալիս Բաթումիի «Դինամոյի» կազմում, այն բանից հետո երբ դադարեցրեց պայմանագիրը Կազանի «Ռուբինի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» ֆուտբոլիստի համար պատրաստ է 8 մլն եվրո վճարել և նրան 5 տարվա պայմանագիր առաջարկել: