«Լիվերպուլի» ղեկավարությունը բոնուսային վճարներ է նախատեսել թիմի ֆուտբոլիստների համար, եթե նրանք հաղթեն Անգլիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստներն ավելի քան 4 մլն եվրո կստանան անգլիական Պրեմիեր-լիգայում` հիմնական կազմում անցկացրած խաղերի քանակին համապատասխան: Ֆուտբոլիստի նվազագույն բոնուսը կկազմի ավելի քան 150 հազար եվրո: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ևս անմասն չի մնա լրացուցիչ վճարից, ինչի մասին նշված է մասնագետի`մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրում:
Այս պահին «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 22 միավորով: Անգլիայի չեմպիոն դառնալու համար Կլոպի թիմին մնացել է ընդամենը 6 հաղթանակ տանել: