Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Միլանը»։
Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ներկայացուցիչները հասցրել են կապնվել Ասենսիոյի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Գործարքը կարող է արժենալ 40 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Միլանը» ավելի մեծ շանսեր ունի, քանի որ գործարքի մեջ կարող է ներառել Բրահիմ Դիասին։
Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։