ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Marca-ն՝ հղում անելով լրագրող Դանիել Ռիոլոյին։
Ըստ լրագրողի՝ 23-ամյա հարձակվողը ընտրություն է կատարել փարիզյան ակումբի օգտին և իր որոշման մասին կհայտարարի մայիսին։ Նշվում է, որ ավելի վաղ հենց Ռիոլոն էր հայտարարել Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին։
Անցյալ շաբաթվա վերջին Մբապեն Prime Video-ին ասել էր, որ ինքը չի կողմնորոշվել իր ապագայի հարցում և չի բացառել ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգումը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆրանսիացին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 38 հանդիպում, դարձել 28 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։