Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում 3-4 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին» ու դուրս մնաց հետագա պայքարից:
Մինչ այս խաղը Զիդանի թիմն անպարտելի էր 21 խաղ շարունակ: Վերջին անգամ ակումբը պարտվել էր 2019 թ-ի հոկտեմբերի 19-ին՝ «Մալյորկային»:
«Ռեալը» այս մրցաշրջանում կրեց առաջին տնային պարտությունը: