Ճապոնացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» քառակի հաղթող Նաոմի Օսական խոսել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած սկանդալի մասին։
«Այո, ես տեսա այս պահը: Այս մասին բազմաթիվ մեմեր կան: Զվարճալի էր, բայց միևնույն ժամանակ տխուր», — մեջբերում է Օսակային Մայամիի մրցաշարի մամուլի ծառայությունը։
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը ապտակել է կատակերգու Քրիս Ռոքին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Մանրամասներն՝ այստեղ։