Ամերիկացի Թեյլոր Ֆրիցը դարձել է Ինդիան-Ուելսում անցկացվող «Մաստերս 1000 շարքի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում նա հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 6:3, 7:6 (7:5):
Հանդիպումը տևել է 2 ժամ 5 րոպե։ 24-ամյա Ֆրիցի համար այս տիտղոսը երկրորդն էր կարիերայում։ Առաջինը նա հաղթել է 2019 թվականին Իսթբորնում։ Այսպիսով ավարտվեց Ռաֆա Նադալի 20-խաղյա հաղթական շարքը, որը Նադալը սկսել էր այս մրցաշրջանում։ Ավարտվեց նաև Նադալի 11 անընդմեջ հաղթած եզրափակիչների շարքը, որը սկսվել էր 2019 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում պարտվելուց հետո։
Թեյլորը կստանա 1,2 միլիոն դոլար մրցանակային գումար և 1000 վարկանիշային միավոր Ինդիան Ուելսում հաղթելու համար: Նադալը եզրափակիչ դուրս գալու համար վաստակել է 665 հազար դոլար և 600 միավոր։