ATP-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թենիսիստների թարմացված վարկանիշը մարտի 21-ի դրությամբ։
Ռուս Դանիլ Մեդվեդևը նահանջել է երկրորդ տեղ՝ առաջինը զիջելով սերբ Նովակ Ջոկովիչին։ Այն, որ Մեդվեդևը կկորցնի առաջատարի դիրքը, հայտնի դարձավ նախորդ շաբաթվա սկզբին, երբ Դանիլը Ինդիան Ուելսի Մասթերսի 1/16 եզրափակչում պարտվեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։
Իսպանացի Ռաֆայել Նադալը, ով Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչում պարտվել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցին, բարձրացել է 3-րդ տեղ։ Կարեն Խաչանովը նահանջել է 2 հորիզոնականով՝ զբաղեցնելով 28-րդ տեղը։
ATP վարկանիշ (մարտի 21)
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8465 միավոր
2 (1). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 8445
3 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7715
4 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 7025
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 6055
6 (7). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 5040
7 (6). Մատեո Բերետինի (Իտալիա) — 5035
8 (20). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3875
9 (8). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3825
10 (9). Ֆելիքս Օգեր-Ալիասիմե (Կանադա) — 3768