Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է վերադառնալ Բունդեսլիգա։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Յովիչին. Տրանսֆերը կարող է կայանալ, եթե դորտմունդյան ակումբը վաճառի Էրլինգ Հոլանդին:
Այս մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 17 հանդիպման: Նա ունի 1 գոլ և 1 գոլային փոխանցում։