Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռիկարդո Սոտիլը հայտնվել է «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Calciomercato-ն:
Լոնդոնյան ակումբը իր ներկայացուցիչներին գործուղել էին Ֆլորենցիա, որտեղ հետևել են 20-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Նշվում է, որ ամռանը «Տոտենհեմը» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Սոտիլի համար:
Հիշեցնենք, որ իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև՝ «Յուվենտուսը» և «Միլանը»:
Ա Սերիայի այս առաջնությունում նա անցկացրել է 12 հանդիպում և չի դարձել արդյունավետ գործողությունների հեղինակ: