«Ռեալը» երբեք չի պարտվել այս մրցաշրջանում, երբ կենտրոնական պաշտպաններ Ռաֆայել Վարան և Սերխիո Ռամոսը միասին խաղացել են պաշտպանությունում:
«Ռեալը» երկու անգամ պարտվել է այս մրցաշրջանում, երբ այդ խաղացողներից որևէ մեկը կազմում չի եղել. Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղում (0:3) խաղում , և Լա Լիգայի՝ «Մայորկայի» դեմ խաղում (0:1):
Այսպիսով, Ռամոս-Վարան զույգը երբ միասին եղել է «Ռեալի» մեկնարկային կազմում, թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում չի պարտվել: Նրանց հետևում են «Լիվերպուլի» պաշտպաններ Վիրջիլ վան Դեյկ-Ջո Գոմես դուետը (20 խաղ) , իսկ ՊՍԺ-ի պաշտպաններ Տիագո Սիլվան և Պրեսնել Կիմպեբեն (17 հանդիպում) երրորդն են: