Խավի Էրնանդեսը հույս ունի, որ «Բարսելոնան» կկարողանա պահել պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ու երկարաձգել պայմանագիրը։ Հիշեցնենք, որ Արաուխոյով լրջորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Նրա պայմանագրի երկարաձգումն առաջնահերթություն է ակումբի համար։ Արաուխոն մեզ շատ բան է տալիս, նա օգնում է թիմին ավելի հուսալի լինել։ Մենք գոհ ենք այս խաղացողից։ Տեսնենք, թե ինչպես կավարտվեն բանակցությունները»,- ասել է Չավին ։
Չավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականին։