«ՌԲ Լայպցիգի» ձախ պաշտպան Անխելինյոն հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը: Այդ մասին գրում է իսպանական մամուլը։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի համար պայքարում են Միլանի «Ինտերը» և Մադրիդի «Ռեալը»: Լայպցիգի լեգեոների տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Անխելինյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում:
Իսպանացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։