Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Յուվենտուսը»« սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»:
40-րդ և 80-րդ րոպեներին նշանակված 11-մետրանոցները հստակ է իրացրել Ռոնալդուն: Ավելացված ժամանակում Դե Լիգտը նաև 3-րդ գոլն է խփել:
«Յուվենտուսը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մաուրիցիո Սարիի թիմի ակտիվում 54 միավոր կա: «Ֆիորենտինան» 25 միավորով գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Ա Սերիայի 23-րդ տուրում թուրինյան թիմը հյուրընկալվելիս կմրցի «Վերոնայի» հետ, իսկ «Ֆիորենտինան» տանը կհյուրընկալի «Ատալանտային»: Երկու խաղն էլ կկայանա փետրվարի 8-ին: