Մանուել Պետրոսյանը դարձավ շախմատի՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն։ Այս պահին դեռ ընթացքի մեջ են մի քանի պարտիաներ, որոնց ավարտից հետո կներկայացնենք վերջնական արդյունքները։
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 12 շախմատիստներ։ Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մարիամ Մկրտչյանը։