Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական պարտություն է կրել Ավստրալիայի Բաց առաջնության 3-րդ շրջանի խաղում: Օսակայի մրցակիցը եղել է ԱՄՆ ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովան, որին ճապոնուհին զիջել է 4:6, 6:3, 7:6 (10:5) հաշվով:
Այսպիսով, Օսական չի կարողանա պաշտպանել Australian Open-ի տիտղոսը, որը նվաճել էր 2019 և 2021 թվականներին:
Նա նաև երկու անգամ հաղթող է ճանաչվել US Open-ում: