«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ա Սերիայի 22-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ խաղը:
«Սիմոն Կյաերն ու Զլատան Իբրահիմովիչը վերջին մի քանի օրը հիվանդ էին, ու դժվար թե մասնակցեն խաղին: Ռադե Կրունիչը ևս որոշ խնդիրներ ուներ, ավելի ուշ կգնահատենք նրա վիճակը: Որոշ դժվարություններ ունենք, բայց կազմը պատրաստ է:
Հաջորդ շաբաթ շարք կվերադառնա նաև Լուկաս Բիլյան»,- «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
«Միլանի» ու «Վերոնայի» միջև խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 2-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Այս պահին «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 31 միավոր: