«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարողանա օգնել իր թիմին Ա Սերիայի առաջիկա «Վերոնայի» դեմ խաղում, հաղորդում է Sky Italia-ն:
Հանդիպումը նաև բաց կթողնի միլանյան ակումբի պաշտպան Սիմոն Կյերը: Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ վարաքվել են գրիպով:
Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի գավաթի խաղարկությունում «Միլանը» հաղթեց «Տորինոյին»(4:2):