Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել իսպանական հեղինակավոր Marca պարբերականին։
«Մեր ենթակառուցվածքներում կարևոր փոփոխություններ ենք կատարել և ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ազգերի Լիգայում և ԱԱ ընտրական փուլում մեր ելույթների շնորհիվ ապագայի համար շատ մեծ փորձ ձեռք բերեցինք։ Բացի դա շատ կարևոր քայլեր ենք կատարել ֆուտզալում և կանանց ֆուտբոլում։
Մեր նպատակն է` նվաճել ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է։ Հայաստանի նման փոքր երկրի համար դժվար է լինելու այդ նպատակն իրագործել, սակայն մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Խոակին Կապառոսը կարողացավ փոխել հավաքականի մենթալիտետը։ Նա մեզ միացավ բավականին դժվար ժամանակահատվածում։
Չնայած այն հանգամանքին` որ ընկերական խաղեր անցկացնելու հնարավորություն չունեինք, նա հավաքականին դուրս բերեց Ազգերի Լիգայի B դիվիզիոն,- նշել է Մելիքբեկյանը։