Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան Իգոր Դիվեևը կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Match TV-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։ Ըստ աղբյուրի՝ վերջնական որոշում պետք է կայացնի նեապոլիտական ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին։
Հիշեցնենք, որ անցած ամռանը Դիվեևի ծառայություններով հետաքրքրված էր նաև Ա Սերիայի նորեկ «Վենեցիան»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է վեց միլիոն եվրո։