Գերմանական Օբերհոֆում այսօր տեղի ունեցավ Բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցումային օրը։
4×6 խառը էստաֆետայում 1 ժամ 28 րոպե 51,4 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց Նորվեգիայի հավաքականը։ 23,1 վայրկյան առաջատարին զիջեց Բելառուսի ընտրանին։ 1 ժամ 30 րոպե 52,7 վայրկյան արդյունքով լավագույն եռյակը եզրափակեց Ֆրանսիան։
Քիչ առաջ էլ ավարտվեց 2×6 + 2×7,5 սուպերմիքստ մրցաձևը, որտեղ 41 րոպե 37,1 վայրկյան արդյունքով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը։ 42 րոպե 18,6 արդյունքով երկրորդն Ավստրիայի ընտրանին էր։ Լավագույն եռյակը 42 րոպե 40,7 վայրկյան արդյունքով եզրափակեց Ուկրաինան։