«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հայտարարել է 26-ամյա հարձակվողի տեղափոխության մասին՝ տեղադրելով նրա լուսանկարը տեղի օդանավակայան ժամանելուն պես։
Լեհ ֆուտբոլիստը «մանուշակների» կազմում հանդես կգա 19-րդ համարի ներքո։ Մոտ ժամանակներս գործարքը պետք է պաշտոնապես հաստատվի։
Պյոնտեկն Ա Սերիայում հանդես գալու փորձ ունի. նախկինում նա խաղացել է «Ջենոայում» և «Միլանում»:
🛬 Piatek è a Firenze 📍#ForzaViola #Fiorentina #ACFFiorentina pic.twitter.com/3wQ9FE1qwD
— ACF Fiorentina (@acffiorentina) January 7, 2022