«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, որի պայմանագիրն իսպանական թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, հայտնվել է «Ֆիորենտինայի» ուշադրության կենտրոնում։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհեռանա մադրիդյան ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք՝ Իսկոն «Ռեալ» է տեղափոխվել «Մալագայից» 2013 թվականին։