«Լիվերպուլի» սենեգալցի ֆուտբոլիստ Սադիո Մանեն խոստովանել է, որ հաճույքով կփոխանակեր իր նվաճած բոլոր գավաթները Աֆրիկայի Ազգերի գավաթի հետ:
«Մանկության տարիներին ինձ անվանում էին ballonbuwa- գնդակով կախարդ, բայց ես միշտ եղել եմ, ավելի շուտ, gaynde- առյուծ՝ անխիղճ, բռնկուն, որսորդ: Ես որսորդ եմ իմ ողջ կարիերայի ընթացքում և չնայած նվաճած գավաթներին, դեռ քաղց ունեմ: Սենեգալի ժողովուրդն այնքան է սպասել: Ես ամեն ինչ կփոխանակեի այս գավաթի հետ: Սա իմ ժամանակն է»,- մեջբերում է Մանեի խոսքերը Mirror-ը։
Հունվարի 9-ից փետրվարի 6-ը Կամերունում կանցկացվի Աֆրիկայի Ազգերի գավաթը։ B խմբում Սենեգալը կխաղա Զիմբաբվեի, Գվինեայի և Մալավիի հետ: