«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Գավիի, Սերժինյո Դեստի և Ալեխանդրո Բալդեի կորոնավիրուսի թեստերը բացասական պատասխան են տվել և նրանք արդեն թույլտվություն են ստացել վերադառնալու մարզումներին: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, ինչպես նաև հիմնական թիմի մի շարք ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով:
«Բարսելոնան» Լա Լիգայի 19 խաղից հետո 31 միավոր են վաստակել և մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն են զբաղեցնում: Մադրիդի «Ռեալը», որի ակտիվում 46 միավոր կա, գլխավորում է աղյուսակը: