«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին կարող է դառնալ «Նյուքասլի» ֆուտբոլիստ, հայտնում է The Telegraph-ը:
Անգլիական թիմը հետաքրքրված է բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով, որի պայմանագիրն ավարտվում է այս տարվա ամռանը: Հարձակվողի համար կարող են 7 մլն ֆունտ վճարել:
Աղբյուրի փոխանցմամբ, «Նյուքասլը» փոխարինող է փնտրում հարձակվող Կալում Ուիլսոնին, որը վնասվածք է ստացել: Օրիգին տարբերակներից մեկն է, դիտարկվում են նաև Էդվարդ Նկետիայի («Արսենալ»), Դոմինիկ Սոլանկեի («Բորնմուտ») և Թոդ Կանտուելի («Նորվիչ Սիթի») թեկնածությունները:
Ընթացիկ մրցաշրջանում Օրիգին Անգլիայի առաջնության 3 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Նա նաև Չեմպիոնների լիգայի 5 խաղի է մասնակցել՝ դանռաով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: