«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նայիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու առաջարկը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաղուց է հետաքրքրված Նայիրով։ Հանդիպումներ ենք անցկացրել, զրուցել։ Բայց հիմա Տիկնիզյանն իր համար նման հնարավորություն չի դիտարկում։ Նա տրամադրված է խաղալ Ռուսաստանի կազմում»,- ասել է Կլյուևը «Чемпионат»-ի հետ հարցազրույցում։
Տիկնիզյանը 7 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում: Այս տարվա օգոստոսին 22-ամյա կիսապաշտպանը ԲԿՄԱ-ից տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։
Այս մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։