Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ինտերը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը:
Միլանյան ակումբը ցանկանում է գտնել համեմատաբար մատչելի հարձակվողի: «Ինտերի» դիտակետում ընդգրկված են հարձակվող Սեդրիկ Բակամբուն և Սալոմոն Ռոնդոնը:
Alfredopedulla-ն հայտնում է, որ «Ինտերը» կարող է ձեռք բերել նաև «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանիին, ով այս մրցաշրջանում վարձավճարով խաղում է «Մոնակոյի» կազմում: