Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր՝ մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ:
Գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու 22-ամյա Վարազդատ Լալայանը:
Մեր մարզիկները պայքարը կսկսեն Երևանի ժամանակով 15:00-ին: