Հարձակվող Ժոաո Ֆելիշը կարող է հեռանալ «Ատլետիկոյից»: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Պորտուգալացին կարծում է, որ մադրիդյան ակումբի խաղաոճը իրեն թույլ չի տալիս իր ողջ ներուժն օգտագործել։ Բացի այդ, խաղացողը կոնֆլիկտ ունի մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Ֆելիշի ծառայություններով։ Քաղաքացիները պատրաստ են 2022 թվականի ամռանը հարձակվողին տրանսֆերի առաջարկ անել։
Ֆելիշն այս մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 12 խաղ՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։