Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ մարզիչ Չավին ասել է, թե ինչպես է իրեն շնորհավորել Լիոնել Մեսսին:
«Նա նամակ էր ուղարկել, որով շնորհավորում էր ինձ և հաջողություն էր մաղթում «Բարսելոնայում»:
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, սակայն այլևս մեզ հետ չէ: Մենք ունենք այլ խաղացողներ, որոնց հետ պետք է աշխատենք»,- ասել է 41-ամյա մասնագետը:
Չավին երեկ պաշտոնապես ներկայացվեց, որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ: