Լրագրող Ալբերտ Ռոջերը Twitter-ում հայտնել է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հոգնել են ակումբի նկատմամբ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուի վերաբերմունքից։
Ավելի վաղ բրազիլացին հրաժարվել էր խաղադաշտ դուրս գալ «Սելտայի» դեմ իսպանական Լա Լիգայի հաջորդ տուրի դիմակայությունում (3-3):
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» առաջատարներից մեկը նույնսիկ զրույց է ունեցել կիսապաշտպանի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյուն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։