«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Չավին այսօր առաջին մարզումն է անցկացնելու թիմի հետ։
Իսպանացի մասնագետի մարզումը նախատեսված է սկսել տեղական ժամանակով 11:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին), սակայն «Բարսայի» ֆուտբոլիստները սովորականից շատ ավելի շուտ են ժամանել ակումբի մարզաբազա, հայտնում է Sport.es-ը:
Ինքը՝ Չավին, ժամանել է առավոտյան ժամը 9-ն։
Չավին մարզումի մեկնարկից առաջ զրույց կունենա խաղացողների հետ։