«Բարսելոնայի» իսպանացի ձախ պաշտպան Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել ՊՍԺ: Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնական ակումբում ցանկանում են, որ իսպանացին համաձայնի աշխատավարձի լուրջ կրճատմանը:
Աղբյուրի համաձայն, այս մրցաշրջանում պաշտպանն արդեն որոշակի զիջումների է գնացել, սակայն մտադիր չէ դա անել շարունակական հիմունքներով:
Նշվում է, որ ՊՍԺ-ն վերահսկում է իրավիճակը։ Լեո Մեսսին անձամբ է ցանկանում վերամիավորվել իսպանացի ֆուտբոլիստի հետ Փարիզում։
Ալբայի գործող պայմանագիրը իսպանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։