Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կարող է շարունակել Եվրոպայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, 21-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվաած են «Միլանը», «Ֆիորենտինան» և Մադրիդի «Աթլետիկոն»։
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 25 միլիոն եվրո, սակայն արգենտինական ակումբը պատրաստ է վերջինիս տրանսֆերը վաճառել ավելի ցածր գնով։
Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը մասնակցել է 16 հանդիպման՝ խփելով 15 գոլ։ Այս ցուցանիշով տաղանդավոր ֆուտբոլիստը գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։