«Բարսելոնան» երկուշաբթի օրը Կամպ Նոուում կներկայացնի Չավիին որպես նոր գլխավոր մարզիչ։
Սպասվում է, որ Չավիի շնորհանդեսին, ի թիվս այլոց, ներկա կլինի նաև ակումբի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով այժմ գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», հայտնում է AS-ը։ Չավին նրա գլխավորությամբ խաղացել է 2008-ից 2012 թվականներին, այս ընթացքում «Բարսան» երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ Չեմպիոնների լիգան։
Շնորհանդեսից հետո Չավին մամուլի ասուլիս կանցկացնի նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Չավիի գլխավորությամբ «Բարսայի» առաջին մարզումը տեղի կունենա երեքշաբթի օրը: Նրա դեբյուտը կկայանա նոյեմբերի 20-ին՝ «Էսպանյոլի» հետ դերբիում: