«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը չի ցանկանում տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, սերբ հարձակվողը մերժել է Լոնդոնի «Արսենալի» առաջարկը։
Ըստ աղբյուրի, 21-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը «մանուշակների» հետ, որը լրանում է 2023 թվականի ամռանը։
Հարձակվողի ծառայություններով «Արսենալի» հետ միասին հետաքրարված են նաև «Յուվենտուսը», «Ինտերը» և«Տոտենհեմը»։ Մի շարք լրատվականների կողմից նշվում է, որ հարձակվողը ցանկանում է տեղափոխվել թուրինյան գրանդ։