Թուրինի «Յուվենտուսը» մտափոխվել է «Ատլետիկոյից» գնել հարձակվող Ալվարո Մորատային:
Թուրինցիները խաղացողին մադրիդյան ակումբից վերցրել են երկամյա վարձակալությամբ՝ 35 միլիոն եվրոյի դիմաց ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
«Յուվենտուսը» նախկինում ցանկանում էր նվազեցնել այս գումարը, սակայն այժմ, ըստ լուրերի, նրանք լիովին հրաժարվել են խաղացողին գնելու մտքից։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացու խաղից, հայտնում է Todofichajes-ը։
«Յուվենտուսը» որոշել է կենտրոնանալ «Ֆիորենտինայից» Դուշան Վլահովիչին գնելու տարբերակի վրա։