Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է հեռանալ «Բարսելոնայից», հայտնում է The Sun-ը։
Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը», որը գերմանացու տրանսֆերի համար պատրաստ է վճարել 47 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը համաձայն է վաճառել Տեր Շտեգենին, քանի որ ֆինանսական դժվարություններ է ապրում։ Սակայն ինքը՝ դարպասապահը, չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։
Բացի այդ, Տեր Շտեգենը դժվար թե համաձայնի տեղափոխվել «Նյուքասլ», քանի որ դարպասապահը նախկինում հայտարարել էր, որ եթե հեռանա «Բարսելոնայից», ապա դա կլինի միայն Գերմանիա վերադառնալու համար։
Այս մրցաշրջանում Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ բաց թողնելով 15 գնդակ։ Գերմանացին 4 խաղում անառիկ է պահել իր դարպասը։