«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի «Բուդե Գլիմտի» հետ հանդիպումից հետո (2-2) քննադատել է մրցավարների աշխատանքը:
«Հաշիվը 2-2 է, դա իրականություն է, բայց երկու 11 մետրանոց պետք է լիներ, դա ակնհայտ է։ Շատ պարզ:
Չգիտեմ, միգուցե նրանք վատ մրցավարաներ ունեն, ովքեր իրենց կարիերան սկսում են Կոնֆերենցիայի լիգայում: Նորվեգիայում մրցավարի մասին ոչինչ չասացի, քանի որ պարտվեցինք 1:6 հաշվով, բայց երկու ակնհայտ 11 մետրանոցներ եղան։
Կարելի է պրագմատիկ նայել վիճակագրությանը, բայց քանի՞ միավոր կորցրեց «Ռոման» մրցավարների սխալների պատճառով: Նայեք «Յուվենտուսի», «Միլանի» և «Բուդե Գլիմտի» հետ հանդիպումներին»,- մեջբերում է պորտուգալացուն Football Italia-ն։