«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Սուլշերը պետք է ուրախ լինի նրան վերադարձնելու համար, քանի որ Ռոնալդուն այլմոլորակային է: Նա կարող է խաղալ ցանկացած թիմում, ցանկացած առաջնությունում և միշտ գոլ կխփի: Նա նվիրված է և ընդունակ է անձնազոհության, որին ոչ ոք ունակ չէ:
Բացի այդ, եթե կա խաղացող, ով ազդում է ամբողջ աշխարհի վրա, ապա դա Կրիշտիանու Ռոնալդուն է։ Խոսքս միայն ֆուտբոլի մասին չէ, այլ նաև սոցիալական ոլորտի: Շատերը գիտեն, թե ինչ է նա անում։ Նա օրինակելի և ոգեշնչման աղբյուր է:
Մենք նրա հետ միշտ լեզու էինք գտնում։ Նրա հետ ինձ համար հեշտ էր, քանի որ երկուսս էլ աշխատասեր ենք։ Եթե չես սիրում Ռոնալդուին որպես թիմակից, ուրեմն աշխատասեր չես, վերջ։ Բացի այդ, նա միշտ ժպտում էր և իրեն հարգալից էր պահում։
Երբեմն թվում էր, թե նրա դեմ պաշտպանվելն անհնար է։ Ես կցանկանայի նորից խաղալ նրա հետ: Ռոնալդուն մեքենա է», — մեջբերում է ֆրանսիացուն Marca-ն։