«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն մոտ ժամանակներս կարող է հայտնվել «Բարսելոնայում»։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Բարսելոնան» հունվարին կփորձի ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է ձմռանը բաց թողնել ֆրանսիացուն, եթե ակումբին հաջողվի ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին։
Նդոմբելեն «Տոտենհեմում» հանդես է գալիս 2019 թվականից․ այս մրցաշրջանում 9 խաղում նա խփել է 2 գոլ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։