«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ մինչև 2026 թվականը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Կողմերը պայմանավորվել են, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կվաստակի 4,5 միլիոն եվրո, իսկ հաջորդ տարի՝ 5 միլիոն եվրո (գումարած բոնուսներ):
Հաղորդվում էր, որ Նիկոլոն, որն այժմ ստանում է 2,5 միլիոն եվրո․ նա ցանկանում էր իր աշխատավարձը հասցնել 6 միլիոն եվրոյի, «Ինտերը» պատրաստ է խաղացողին վճարել ընդամենը 5 միլիոն եվրո։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բարելան «Ինտերի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Նա ունի մեկ գոլ և հինգ գոլային փոխանցում իր ակտիվում: Նրա պայմանագիրը «ներաձուրիների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 31-ը։