«Նյուքասլը» բանակցություններ է սկսել «Բորնմութի» նախկին մարզիչ Էդի Հաուի հետ, հաղորդում է Sky Sports-ը:
Անգլիական ակումբը շարունակում է գլխավոր մարզիչ փնտրել Սթիվ Բրյուսի պաշտոնանկությունից հետո։ «Կաչաղակները» որոշել են կենտրոնանալ Հաուի թեկնածության վրա այն բանից հետո, երբ Ունայ Էմերին մերժել է նրանց:
Հոուն գործազուրկ է 2020 թվականի օգոստոսից, երբ նա հեռացավ «Բորնմութից»՝ ութ տարվա համագործակցությունից հետո։
«Նյուքասլի» հետաքրքրությունների ոլորտում են նաև Ռոբերտո Մարտինեսը և Պաուլո Ֆոնսեկան: