Այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Բարսելոնան» «Ալ-Սադի» հետ քննարկում է մարզիչ Չավիի տեղափոխութունը կատալոնական ակումբ։
«Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան չի մեկնել բանակցությունների, արդյունքում Չավին անձամբ կքննարկի իրավիճակը «Ալ-Սադի» սեփականատեր Շեյխ Մուհամեդ բին Համադ ալ Թանիի հետ։
Իսպանացի մարզիչը շեյխին կտեղեկացնի, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։
Սպասվում է, որ Չավիի հեռանալու հարցը կլուծվի մոտակա ժամերի ընթացքում, հայտնում է Sport.es-ը։